Ներքին 4 ամիս առաջ - 10:16 28-04-2026

Զելենսկին Երևանում՝ նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն, Ռուսաստանի ռեակցիան չի ուշանալու․ Վահե Հովհաննիսյան

Զելենսկին Երևանում՝ նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն։ Ռուսաստանի ռեակցիան չի ուշանալու։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Զելենսկու այցի հնարավոր հետևանքները.

Օրեր հետո, Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի էությունը որակապես կարող է փոխվել, եթե Հայաստան ժամանի Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկին։

Նիկոլ Փաշինյանի ծրագրերում, անշուշտ, սա իր նախընտրական արշավի առանցքային միջոցառումն էր։ Այդպես էր պլանավորված, այդպես էր բանակցված, այդպես է նախատեսված։

Ապրիլի 25-ին Ադրբեջան անսպասելի այցից հետո շատ մեծ է հավանականությունը, որ Զելենսկին կգա նաև Երևան։ Իսկ դա էապես փոխում է երևանյան միջոցառման թե´ խորքային, թե´ PR բովանդակությունը։ Որքան էլ տարօրինակ թվա, տվյալ միջոցառմանը Զելենսկու հնարավոր այցից ամենաշատը անհատապես տուժում է Փաշինյանը։

Զելենսկին Երևանում՝ նշանակում է, որ նա է դառնում հիմնական դերակատարը՝ իր կերպարով, իր պատերազմով, Եվրոպային ավելի հետաքրքիր լինելու իր օբյեկտիվ վիճակով։

Զելենսկին Երևանում՝ նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն։

Զելենսկին Երևանում՝ նշանակում է իր հայտարարություններով անթաքույց գրգռվածություն առաջացնել մեզ հարևան առնվազն երեք պետությունների մոտ (Իրան, Վրաստան, նույնիսկ՝ Թուրքիա)։

Եթե, այնուամենայնիվ, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում Զելենսկին ժամանի Երևան և մասնակցի աշխատանքներին, ապա Հայաստանի շուրջ և Հայաստանում մթնոլորտը փոխվելու է։ Ռուսաստանի ռեակցիան չի ուշանալու։

Ռուսաստանն ուղիղ պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ, և հակառուսականության դրսևորումների դեպքում (առավել ևս՝ նոր հակառուսականության պլացդարմների ստեղծման կոչերի պարագայում) ձեռնարկելու է որոշակի հակազդեցության քայլեր։ Հայաստանյան ընտրողներն էլ դա զգալու է։

Եվրոպական լիդերները խորապես անտարբեր են Հայաստանի համար հնարավոր հետևանքների հանդեպ, մենք վերջին 5-6 տարիներին դա մեր աչքերով ենք տեսել, Զելենսկին դժվար թե առիթը բաց թողնի՝ PR-վելու Եվրոպական համայնքի առջև, եվրոպական էլիտան էլ սիրով Երևանում հակառուսականության ցուցադրումներ կանի։ Ի՞նչ կստանա այս ամենից Հայաստանը՝ նոր խնդիրներ։ Պարադոքսն այն է, որ նման «расклад»-ի դեպքում, հիմնական դերակատարի փոփոխման պարագայում, չի շահում նաև Փաշինյանը։

Նրանք սիրուն, սուր ճառերից հետո կգնան իրենց երկրները՝ զբաղվելու իրենց ներքին լրջագույն խնդիրներով։ Մենք կստանանք լարվածության մեծ պոտենցիալով նոր իրականություն, հետևաբար՝ նաև ներքին տրամադրությունների որոշակի փոփոխություններ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում