Ներքին Արտաքին 53 րոպե առաջ - 23:03 21-10-2026

Բարիում տեղի է ունեցել հայկական Նոր Արաքս գյուղի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում

Հոկտեմբերի 19-ին Բարիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հայկական Նոր Արաքս գյուղի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում և «Նոր Արաքսը և հայերը Բարիում՝ ազգային և արտասահմանյան մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը՝ Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսության կազմակերպմամբ։ Միջոցառմանը մասնակցել է Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը։ Այս մասին հայտնել են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

Միջոցմանը ներկա էին Բարիի քաղաքապետ Վիտո Լեչեզեն, ՀՀ պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը, Իտալիայի Հանրապետության սենատոր Ֆիլիպո Մելքիորեն, Իտալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Ջանմաուրո Դել Օլիոն, Պուլիայի, Բազիլիկատայի և Մոլիզեի հյուպատոսական կորպուսի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական, մշակութային և կրոնական գործիչներ։

Իր ելույթում Գեղամ Ադամյանն ընդգծել է Նոր Արաքսի պատմական նշանակությունը՝ որպես հայերի համար ապաստանի և վերածննդի վայր, ինչպես նաև հայ և իտալացի ժողովուրդների պատմական բարեկամության ամրապնդման և միջմշակութային երկխոսության խթանման կարևորությունը։

Գրքի հեղինակներ՝ լրագրող Սիրանուշ Քուարանտան և պրոֆեսոր Կառլո Կոպոլան, ներկայացրել են Նոր Արաքսի և Բարիի հայ համայնքի պատմությունը՝ կարևորելով հայկական ժառանգության պահպանումն ու ապագա սերունդներին փոխանցումը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի