Ներքին 30 րոպե առաջ - 11:19 21-10-2026

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա

News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է:

ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ մասին, բայց հստակ տեղեկություն չունի, ասաց՝ «Մեր շրջանի անտառներով է եկել»:

ԱԱԾ-ից ևս մեզ ասացին, որ այս պահին նման տեղեկություն չունեն, կճշտեն, կասեն, սակայն որոշ ժամանակ անց հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որը ուղարկել ենք, և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Մենք մեկ այլ համայնքապետի հետ էլ զրուցեցինք, որը ասաց, որ Այգեձորի հատվածով է անցել ու այժմ ռազմական ոստիկանությունում է:

Համայնքապետն ասաց, որ թեև եղանակը մառախլապատ ու անձրևային է եղել, սակայն կա վարկած, որ կամավոր է անցել սահմանը և քաղաքական ապաստարան խնդրել:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Ձեզ գուցե հետաքրքրի