Ներքին 5 տարի առաջ - 17:32 19-07-2021

Տեղ գյուղում կոմբայնավարը պատահմամբ հատել է սահմանը. Ադրբեջանցիները նրան առավոտից պատանդ են պահել. Hraparak.am

Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանին այսօր միջադեպ է տեղի ունեցել․ կոմբայնավարը պատահմամբ հատել է սահմանը, ինչից հետո ադրբեջանցիներն արդեն մեր սահմանում կանգնեցրել են նրան, հաղորդում է Hraparak.am-ը:

Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Հրապարակ»-ի հետ զրույցում, մանրամասնելով միջադեպը, նշեց․ «Կոմբայնը մտել էր դաշտերը՝ հնձելու, մի 10 մետր մտել էր իրենց սահմանը։ Եկել էին, որ կոմբայնը տանեին։ Առավոտից սահմանապահ զորքերի հրամանատարի հետ մինչեւ հիմա բանակցությունների մեջ էինք, նոր պրծանք, ամեն ինչ ավարտվեց։ Կոմբայնավարի հետ ամեն ինչ նորմալ է, ընդամենը մի 10 մետր է խախտել, բայց արդեն մեր տարածքում են կանգնեցրել կոմբայնավարին, թե ինչո՞ւ ես մտել մեր տարածք։ Որեւէ վնաս չեն տվել կոմբայնավարին, ուղղակի առավոտից բանակցություններ էր գնում»։

Համայնքապետի խոսքով՝ ինքը տեխնիկա է բերել, հողը փորել են սահմանի երկայնքով, որպեսզի սահմանահատման դեպքեր այլեւս չլինեն․ «Իրենց ղեկավարություն էլ եկավ, պայմանավորվեցինք, որ նման դեպքեր չլինեն։ Այդ սահմանից մինչեւ ձորի բերան 12 մետր է, այն ժամանակ, թե սահմանը ո՞նց են գծել, չգիտեմ, ձորի բերանից 12 մետր դեպի մեզ են գծել, որ ձորի բերանով գծեին, կպրծներ, կգնար։ Այդ մարդը 12 մետր գնացել է, հետո հետ է եկել, դա հիմք են ընդունել եւ եկել են մեր տարածքում կոմբայնավարին կանգնեցրել են․․․․ Իրենք GPS-ն են ցույց տալիս, թե մեր տարածքն է, ես էլ գյուղատնտեսական տեխնիկա եմ բերել, ռուսների, իրենց եւ մեր ներկայությամբ գծել ենք, որ այդ տարածքները էլ չխախտվեն»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին