Ներքին 3 տարի առաջ - 11:20 05-06-2023

Մեկ-երկու բնակիչ չի կարող պատանդ պահել մյուսներին. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցեց Արցախի փողոցի 4-րդ նրբացքի 4-րդ կարգի վթարային շենքների բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։

«Ուրբաթ օրն ենք ընդունել շենքի լիազոր ներկայացուցչին։ Բանակցություններն ավարտական փուլում են։ Խնդիր ունենք վերաբնակեցման ծրագրի՝ բնակիչների 100 տոկոս համաձայնության և մասնացության հարցում։ Մեր վեջնական առաջարկը եղել է, որ քննարկումը կշարունակենք 100 տոկոս մասնակցություն ապահովելու դեպքում»,- ասաց Սիմոնյանը։

Նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավիանյանն ասաց, որ իրականում ամբողջ շենքի բնակիչները չպետք է 1-2 հոգու ձեռքում պատանդ մնան, խնդրեց գերակա շահի մասին որոշման նախագիծը պատրասել, որպեսզի ունենան նաև գերակա շահի մասին զուգահեռ որոշում ու չստացվի այնպես, որ շենքի 90 տոկոսը համաձայն է, 1 կամ 2-ը ոչ խելամիտ պահանջներ են ներկայացում և շարունակում են բոլորին, պատանդ պահել 4-րդ կարգի վթարային շենքներում։

Նա տեղեկացրեց, որ Արցախի փողոցի վթարային շենքների բնակիչներին խարխլված տների փոխարեն առաջարկելու են գնման վկայականներ 1 քմ համար նվազագույնը 402 հազար դրամ սահմանաչափով և իրենց փաստացի բնակության հասցեի քառակուսի մետրից ավելի քառուակուսի մետր հաշվարկով։

«Բայց նույնիսկ այս պայմաններում ունենք լրացուցիչ պահանաջներ։ Կարծում եմ՝ շատ երկար նման տեսակ բանակցությունների մեջ պետք չէ մտնել, պետք է գերակա շահի որոշումն ունենալ ձեռքի տակ ու համապատասխան միջոցներ ձեռնարկել, երբ մեկ կամ երկու հոգին մնացածին պատանդ են պահում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը