Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 11:23 21-10-2026

Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն

Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար: Այս մասին հայտնում են Վեոլիա ջուր ընկերությունից:

«Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով։ Որոշ տարածքներում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում:

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ջրատարից սնվող տարածքներում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում՝ հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 11:00-ն՝
Դավթաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրների, Մարգարյան, Ֆուչիկի, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Մազմանյան փողոցները իրենց նրբանցքներով, Հալաբյան 22-38 համարները իրենց կոտորակներով,
Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի, Եղվարդ քաղաքի,

Արագածոտնի մարզի՝ Նոր Երզնկա, Սաղմոսավան, Ուշի գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են