ՆԳՆ-ն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։
Նախագծով ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերով միջին մասնագիտական կրթություն ստացողներին նախատեսում է տարկետում տրամադրել ուսումնառության ամբողջ ընթացքում։
Ուսումը ավարտելուց և ՆԳՆ-ում կամ ենթակա մարմիններում ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո նրանք կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ օրենքով սահմանված անընդմեջ ծառայության ժամկետը լրացնելու դեպքում։
Առաջին փուլում նախատեսվում է ընդունել 70 սովորողի։ Տարկետման իրավունքը չի տարածվի 35 տարին լրացած անձանց վրա։ Նախագծի համաձայն՝ մեկ սովորողի մեկ տարի վեց ամիս կրթության հաշվարկային ծախսը 4 մլն 333 հազար 320 դրամ է։