Մամուլ 1 ժամ առաջ - 08:10 12-06-2026

Բանակից առողջության հիմքով ազատում են իրենց որդիներին, ուղարկում սպորտի. նոր նախագիծ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականներում ընդգրկված մի շարք մարզիկների տրամադրել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում։

Նախագծի համաձայն՝ տարկետումը կտրամադրվի 2026 թվականի ամառային զորակոչից մինչև 2028 թվականի ամառային զորակոչը, իսկ որոշ դեպքերում՝ մինչև 26 տարին լրանալը։ Այն վերաբերում է Հայաստանի մինչև 21 և մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականների, ինչպես նաև ֆուտզալի ազգային հավաքականի մարզիկներին։

Փաստաթղթում նշվում է, որ որոշման հիմքում մարզական պատրաստության շարունակականության ապահովման անհրաժեշտությունն է։ Ըստ հիմնավորման՝ պատանեկան և երիտասարդական տարիքում բարձր արդյունքներ գրանցած մարզիկների համար պարտադիր զինվորական ծառայությունը կարող է խաթարել մարզական առաջընթացը և բացասաբար անդրադառնալ նրանց միջազգային մրցունակության վրա։

Նախագիծը հանրային քննարկման է դրվել 2026 թվականի հունիսի 1-ից և կշարունակվի մինչև հունիսի 16-ը։ Այդ ընթացքում քաղաքացիներն ու շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտարկումները։

Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է նաև գործող տարկետումների վերանայում։ Մասնավորապես, որոշ ֆուտբոլիստների նախկինում տրամադրված տարկետումները դադարեցվելու են ազգային հավաքականների տարիքային կարգավիճակի փոփոխության կամ նոր չափանիշների կիրառման հիմքով։

Ովքեր են ընդգրկված նախագծում

Հավելվածում ներկայացված են ավելի քան 20 ֆուտբոլիստների անուններ, որոնք ընդգրկված են մինչև 21 և մինչև 19 տարեկանների ազգային հավաքականներում, ինչպես նաև ֆուտզալի ազգային հավաքականում։ Նրանցից մի քանիսն արդեն մասնակցել են միջազգային մրցաշարերի և ունեն ազգային հավաքականներում հանդես գալու փորձ։

Սակայն նախագիծը հասարակական դաշտում մի շարք հարցադրումներ է առաջացրել։ Մասնավորապես, բաց է մնում այն հարցը, թե ինչ չափանիշներով է գնահատվում «նշանակալի նվաճում» հասկացությունը, և արդյոք այդ չափանիշները հավասարապես կիրառվում են բոլոր մարզիկների նկատմամբ։

Մասնագետների կարծիքով՝ նման կարգավորումները կարող են տարբեր մոտեցումներ ձևավորել պարտադիր զինվորական ծառայության հարցում՝ որոշ մարզիկների համար ստեղծելով արտոնյալ պայմաններ։

Միաժամանակ, քննարկման առարկա է դարձել նաև այն, թե որքանով է արդարացված երիտասարդ տարիքային խմբերի մարզիկներին երկարաժամկետ տարկետումների տրամադրումը՝ հաշվի առնելով, որ նման որոշումները կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն սպորտի զարգացման, այլև սոցիալական հավասարության ընկալման վրա։

Կառավարության դիրքորոշմամբ՝ տարկետումների տրամադրման նպատակը ազգային հավաքականների մրցունակության բարձրացումն է, Հայաստանի մարզական արդյունքների բարելավումն ու ֆուտբոլի զարգացման խթանումը։ Նշվում է նաև, որ որոշման ընդունումը պետական բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա։

Նախագիծը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում և բաց է առաջարկությունների համար։ Սակայն այն արդեն իսկ լայն քննարկումների առիթ է դարձել՝ զինվորական պարտադիր ծառայության հավասարության սկզբունքի, պետական քաղաքականության և սպորտի զարգացման շահերի միջև հավասարակշռության տեսանկյունից։

Հիշեցնենք, որ իշխանական բարձրաստիճան երկու գործիչների որդիները՝ ՏԿԵ նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Գնել Սանոսյանի որդի Գոռ Սանոսյանը և ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի որդի Սամվել Գևորգյանը, առողջական հիմքերով տարկետում են ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ Սակայն այդ առողջական խնդիրները չեն խանգարել նրանց զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով․ Գոռ Սանոսյանը հանդես է գալիս «Արարատ-2» ֆուտբոլային ակումբում, իսկ Սամվել Գևորգյանը խաղացել է Հայաստանի մինչև 20 տարեկանների բասկետբոլի հավաքականում և «Հատիս» թիմում։

Սա հարցեր է առաջացնում՝ ինչպե՞ս է հնարավոր առողջական խնդիրներով պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել, բայց չկարողանալ անցնել նույնիսկ սահմանափակումներով զինվորական ծառայություն։

Ու այսպիսի դեպքերը կրկնելու համար նախարարությունը նոր նախագիծ է բերել»։

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով