Ներքին 1 ամիս առաջ - 10:29 23-09-2026

Քանաքեռ-Զեյթունում 32 ժամ գազ չի լինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի թիվ 14-ից 41, Լեփսիուսի 5-րդ փողոցի 8/4 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։