Արտաքին 5 տարի առաջ - 16:00 18-01-2021

Եմենից արձակված արկը Սաուդյան Արաբիայում վիրավորել է երեք խաղաղ բնակչի

Խաղաղ բնակիչները վիրավորվել են, երբ Եմենից արձակված արկը պայթել է Սաուդյան Արաբիայի իրենց բնակավայրում:

SPA-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջիզանի նահանգում:

Արկի բեկորները վիրավորել են տղամարդու և երկու երեխայի: Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:

Ի դեպ, ապստամբները դեկտեմբերի 30-ին հարձակվել էին Եմենի Ադեն օդանավակայանի վրա, երբ ժամանել էր նոր կառավարությունը:

Այդ ժամանակ զոհվել էր 25, վիրավորվել՝ 118 մարդ, կառավարության անդամներից ոչ ոք չէր տուժել:

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը