Ներքին 1 ժամ առաջ - 10:18 17-10-2026

COP17–ի օրերին ՀՀ–ում որսն արգելվել է. «Որսակ» ՀԿ–ի նախագահ

Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) օրերին Հայաստանում որսն արգելվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց «Որսակ» ՀԿ–ի նախագահ, որսորդ, լրագրող Էդուարդ Սարիբեկյանը։

«ՀՀ իշխանությունները որոշել են COP17-ի մասնակիցներին ցույց տալ, որ մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք, ու մեզ մոտ կենսաբազմազանությունը պաշտպանված է, կենսաբազմազանությունը շատացնելու համար մի քանի օր որս չի լինելու։ COP–ի անցկացման ամբողջ պատմության ընթացքում հյուրընկալող երկրներից ոչ մեկում որսը չի արգելվել»,– ասաց Սարիբեկյանը։

Սարիբեկյանի տեղեկություններով` որսն արգելելու մասին միջգերատեսչական քննարկման ժամանակ ոստիկանությունը հայտնել է, որ COP-17-ի օրերին ուժեղացված ծառայության պայմաններում որսը վերահսկելու բավարար ռեսուրս չունի։

«Որսակ» ՀԿ–ի նախագահի խոսքով` իրենց թույլ չեն տվել մասնակցել բնապահպանական միջոցառմանը։ Մասնակցության հայտը մերժել են, փոխարենը առաջարկել են տաղավար ցուցահանդեսում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: