Սեպտեմբերի 24-ին հերթական խուլիգանությունն է տեղի ունեցել Երևանում, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնի ծառայողներն էլ օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են վրեժխնդրությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղվարդի խճուղում գործող «Ադորա» ռեստորանային համալիրում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։
Օպերատիվորեն նշված վայր է ժամանում ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի, բաժնի պետի տեղակալ Ժիրայր Սեդրակյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծննդյան միջոցառման արարողության ընթացքում Երևանի բնակիչ 32-ամյա Վրեժ Կ․-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ծննդյան արարողության մասնակիցների նկատմամբ, վիճաբանել է Երևանի բնակիչներ 39-ամյա Գարիկ Ա․-ի, 42-ամյա Էդգար Ա․-ի (ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինները եղբայրներ են), Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արեգ Ա․-ի, Երևանի բնակիչներ 36-ամյա Գառնիկ Պ․-ի, 35-ամյա Գոռ Պ․-ի (ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինները ազգականներ են) և 29-ամյա Էդիկ Պ․-ի հետ, որի ընթացքում Վրեժ Կ․-ի կողմից միջոցառման մասնակից անձանց հասցեին հայհոյանքներ են հնչեցվել։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: