Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:28 14-11-2022

Կրակոցներ՝ Էջմիածնում, ավտովթարից հետո վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. shamshyan.com

Նոյեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Ս. Մանուկյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկի դիմաց Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Գրիգորյանի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող, Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արման Պետրոսյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի ձախ հետնամասի հատվածին, որից հետո Հ. Գրիգորյանն ու նրա ուղևոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 32-ամյա Ալբերտ Քոչարյանը իջել են ավտոմեքենայից և վիճաբանության մեջ մտել Ա. Պետրոսյանի, վերջինիս հոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 53-ամյա Աշոտ Պետրոսյանի, եղբոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 20-ամյա Ավետիս Պետրոսյանի հետ։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որին, ըստ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, մասնակցել են նաև դեպքի վայր մոտեցած Հ. Գրիգորյանի ազգական՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 34-ամյա Սամվել Բադամյանը, ով եղել է Kia մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ են եղել ուղևորներ՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արթուր Մանուկյանն ու 32-ամյա Իշխան Սաֆարանը։ Վերջիններս, դարձյալ ըստ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, միջամտել են ծեծկռտուքին։

Էջմիածնի ոստիկանությունում ստացված մեկ այլ օպերատիվ տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Ա. Քոչարյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրած ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել