Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:26 22-04-2024

Քաշքշել է, մի քանի անգամ հարվածել. Չարենցավանում անչափահասների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 16-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 33 շենքի բակում ծեծկռտուքի հետևանքով «կրծքավանդակի և ձախ ստորին վերջույթի սալջարդ հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Կ․ Վ․-ն է։

Նույն օրը ժամը 17։10-ի սահմաններում Կ.Վ․-ի մայրը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 15։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 21 շենքի հարակից խաղադաշտում վիճաբանություն է տեղի ունեցել իր որդու և զուգահեռ դասարանի աշակերտ 16-ամյա Դ․ Ի․-ի հետ, որի ընթացքում վերջինս քաշքշել է, և մի քանի անգամ հարվածել որդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Չարենցավանի բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ է ստացվել, որ ծեծկռտուքի ժամանակ մասնակից են եղել նաև Կոտայքի մարզի բնակիչներ 14-ամյա Ժ․ Ն․-ն, 16-ամյա Ա․ Ս․-ն և 14-ամյա Ժ․ Ա․-ն, ովքեր իրենց հերթին մարմնական վնասվածքներ են պատճառել Կ.Վ․-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի