Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գործի են դրվել դանակներ, կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գործի են դրվել դանակներ, կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 11:22 21-07-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Շահումյան փողոցի 1/5 հասցեում գտնվող գերեզմանաքարերի արտադրամաս «Արա Բալյան Ա/Ձ» են եկել Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գ․ Ե․-ն, 17-ամյա Ռ․ Ա․-ն, 14-ամյա Գ․ Բ․-ն, 15-ամյա Ա․ Ս․-ն, 15-ամյա Է․ Մ․-ն, 14-ամյա Հ․ Ա․-ն, որտեղ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Է․ Մ․-ի, 16-ամյա Խ․ Կ․-ի, 15-ամյա Ա․ Բ․-ի, 17-ամյա Ա․ Բ․-ի, 15-ամյա Է․ Խ․-ի, 16-ամյա Է․ Խ․-ի միջև, որի ժամանակ Է․ Խ․-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Գ․ Ե․-ին:

Արդեն ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ գյուղերից մեկում իրենց հողամասում վայր ընկնելու հետևանքով «Գլխի գագաթային շրջանի և մեջքի սալջարդ պատռված վերք» ախտորոշմամբ ծնողները բուժօգնության են տեղափոխել Գ․ Ե․-ին: Ոստիկաները ունեն կասկածներ, որ նա նույնպես մասնակից է եղել նշված միջադեպին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանների կողմից Չարենցավանի ոստիկանություն ներկայացված Ա․ Ս․-ի մոտից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ և ծալովի դանակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում