Ներքին Միտք 58 րոպե առաջ - 10:23 17-10-2026

Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը որևէ առնչություն չունեն ՀՀ-ում ձևավորված բռնապետական իշխանության հետ:

Նախօրեին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ վերանայման բողոքը, որն ապօրինաբար ու որոշակի ընդհատումներով շարունակվում է անհիշելի ժամանակներից:

Արմենը երկար ժամանակ է՝ իր գործունեությունն իրականացնում է մեծ թվով սահմանափակումների, այդ թվում՝ տեղաշարժի և քաղաքական գործունեության սահմանափակումների պայմաններում:

Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշումն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում:

Ձեզ գուցե հետաքրքրի