Ներքին 4 տարի առաջ - 22:41 04-11-2021

Օգտագործելով Google Earth գործիքը, հնարավոր է չափել թշնամու զբաղեցրած տարածքի մոտավոր մակերեսը․ Արթուր Խոջաբաղյան

Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր գրում է․

«Տեղադրում եմ 2 լուսանկար։ Առաջինը՝ թշնամու մեր սահմանը ներխուժած տարածքի մակերեսն է նշած առնվազն Սև Լճի տարածքում (Գիտենք որ ներխուժումներ կան առնվազն Գեղարքունիքի մարզում)։

Օգտագործելով Google Earth գործիքը, հնարավոր է չափել թշնամու զբաղեցրած տարածքի մոտավոր մակերեսը։ Այն կազմում է շուրջ 6կմ քառակուսի։

Երկրորդ լուսանկարում երևում է, որ Որոտանի հատվածում միջպետական ճանապարհը հայկական վերահսկողության տակ պահելու համար բավարար էր միայն պահել շուրջ 2կմ քառակուսի տարածք։

Հիշեցնեմ, որ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ ամբողջը իր կարգադրությամբ էր հանձնվել` խուսափելու համար պատերազմից։ Բայց հետո ստացվում է, որ թուրքը առնվազն 3 անգամ շատ մակերեսով տարածք է վերցրել ՀՀ ԽՍՀՄ սահմաններով գծված տարածքից։ Եվ Փաշինյանը հետո արդեն փորձում է մեզ համոզել «հո Սև լճի 20-30%-ի համար կռիվ չենք սկսելու»։ Իսկ այսօր էլ չասեմ թե ինչքան լկտի է պահում թշնամին իրեն Որոտանի հատվածում իր վերահսկողության տակ անցած ճանապարհի վրա։

Շատ խելք պետք չի հասկանալու համար, որ մեր կառավարությունը անողնաշար է ու ստոր խաբեբա։ Ինքներդ կարող եք չափել այդ մակերեսները, եթե ինձ չեք հավատում։

Հանուն խաղաղության մենք հանձնեցինք Արցախի 75%-ն առանց կրակոց և շարունակում ենք ընդունել նվաստացում և զիջել մեր կենսական շահերը մեզ մորթել փափագող թշնամուն»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը