Ներքին 4 տարի առաջ - 17:20 15-03-2022

Դժվար է չափել Քերոբյանի ասած ներդրումների հոսքը. Զարեհ Սինանյան

«Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցել են 400 սփյուռքահայ պատանիներ 24 երկրներից՝ անցնելով երկշաբաթյա ծրագիր ՀՀ-ում և հայոց լեզվի, երգ ու պարի, պատմության վերապատրաստման դասընթացներ, և ձևավորել են Սփյուռքի պատանիների ցանց: Երկրորդը «Արցախի և ՀՀ պետական կառավարման համակարգում մասնագետների ներգրավմանն ի գործ» ծրագիրն է, որին մասնակցել է 87-ը, նրանցից 70 տոկոսը հայրենադարձվել է, ներգրավված են եղել 87 մասնագետներ»,- նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը։


Սինանյանը, ամփոփ ներկայացնելով 2021 թվականի կատարման ընթացքն ու արդյունքները, ասաց, որ հաջորդը «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն է, որի շրջանակներում ՀՀ են ժամանել 20 մասնակիցներ, անցել երկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ, ովքեր իրականացնում են իրազեկման տարբեր աշխատանքներ, ստանում աշխատանք Սփյուռքի համայնքներում։

2021 թվականին գրասենյակը իրականացրել է գործուղումներ դեպի ԱՄՆ, ՌԴ, Ուկրաինայի հայաշատ համայնքներ, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ համայնքային կառույցների, բիզնես շրջանակների, մշակութային և սպորտային կազմակերպությունների օտարերկրյա պաշտոնյաների հետ։

«Իրականացվել է նաև «Հայաստան-սփյուռք իրազեկման ապահովման» ծրագիրը, որը ակտիվ մեդիա ծրագիր է»,- հավելեց նա։

Սինանյանը նշեց, որ 2021 թվականին 3000 հայրենադարձ դիմել է գրասենյակ քաղաքացիություն ստանալու գործընթացի, անձնական գույքը ՀՀ տեղափոխելու, աշխատանք գտնելու և այլ հարցերով, կատարել են 9 սիրիահայ ուսանողի ուսման վարձի փոխհատուցում, գրասենյակի կողմից իրականացվել է հայրենադարձության շաբաթ։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքին, որը վերաբերում է բարենպաստ բիզնես միջավայրի զարգացմանն ու այն ներդրումներին, որոնք պետք է կատարեն գործարարները, Սինանյանն ասաց. «Դժվար է չափել Քերոբյանի ասած ներդրումների հոսքը»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը