Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է գիշերը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Տեղում քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ժամեր անց գիտակցության չգալով մահացել է, ում ինքնությունը իրավապահները պարզում են։
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և ավագ քննիչ Արթուր Եթիմյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են, թե որտեղ ինչ հանգամանքներում և ում կողմից է հրազենային վնասվածք ստացել մահացածը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական, համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Արագածոտնի մարզում փորձել է տուն թալանել, տանտերը նկատել է, ինչի ժամանակ էլ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, ով հրազենային վնասվածք է ստացել և «Nissan Sentra»-ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: