Ներքին 5 տարի առաջ - 17:22 06-10-2021

Mtqaran․ առցանց դասախոսություններն ու քննարկումները՝ որպես հակազդեցության պոտենցիալ, բայց ցավոք միակ գործիքը

6 տարի առաջվա հարցումը ճակատագրական դարձավ մոսկվաբնակ հայ երիտասարդի համար։ Հարցումները վերաբերում էին հայկական մշակույթին, հայոց պատմությանը, գրականությանն ու հայկականությանն ընդհանրապես։ Արդյունքները, մեղմ ասած, հուսադրող չէին։ Երևանցիների մոտ 80 տոկոսը պարզապես կամ ծանոթ չէր սեփական պատմությանն ու մշակույթին, կամ էլ ուներ շատ մակերեսային գիտելիքներ։

Հենց այս արդյունքներն էլ որոշիչ դարձան Արամ Հունանյանի համար։ Երիտասարդն իր առաջ խնդիր էր դրել ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի մուտք գործել աշխարհի ցանկացած կետից ու պրոֆեսիոնալ դասախոսություններ լսել կամ դիտել հայոց պատմության ու մշակույթի վերաբերյալ։

Թեմաները տարբեր են ու սեգմենտավորված, յուրաքանչյուր դասախոսություն վերաբերում է մեկ կոնկրետ թեմայի, մատուցումն էլ հնարավորինս մատչելի ու հետաքրքիր ձևաչափով։

«Ամբողջն անում եմ իմ միջոցներով, նկարահանումը, մոնտաժը, հարթակի սպասարկումը»,- նշում է նախաձեռնության հիմնադիրը։

Հարթակը գործում է միայն ֆեյսբուքյան տիրույթում, սակայն շուտով պատրաստ կլինի նաև կայքը, որտեղ ավելի հեշտ ու արագ կլինի կողմնորոշվելը։

«Մտքարան» (Mtqaran) կոչվող հարթակը հավակնություններ ունի հայկական ամբողջական ցանց դառնալու։ Արդեն ամբողջ աշխարհից կա մոտ 13 հազար հետևորդ։ Բացի առցանց դասախոսություններից՝ Մտքարանն անցել է նաև առցանց հավաքների։ Դրանց ժամանակ տարբեր թեմաներով ելույթ են ունենում չորս բանախոս, 2-ը պրոֆեսիոնալ, 2ը՝ ուսանող, կամ ոլորտի սկսնակ։

Առաջին նման իրական՝ ոչ առցանց հավաքն արդեն տեղի է ունեցել Մոսկվայում։ Ըստ Արամի՝ արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ անցկացված դասախոսությանը ներկա է եղել ավելի քան 200 մասնակից։

Նման անակնկալ հաջողությունից հետո երիտասարդը ցանկանում է նաև նմանատիպ անցանց հանդիպումներ կազմակերպել արդեն հայաստանաբնակ երիտասարդների համար։

Mtqaran-ի առաջնային նպատակներից մեկն էլ ադրբեջանական տեղեկատվական հոսքերին հակազդելն է։ Ըստ հեղինակի՝ այս հարցում ադրբեջանցիներն ավելի լավ ու համակարգված են աշխատում։ Մենք հակազդելու ոչինչ չունենք, նրանք տարածում են ապատեղեկատվությունն, ու չկա որևէ այլ հարթակ, որտեղ հնարավոր կլինի ստուգել կամ հակառակ տեսակետը կարդալ։ Մտքարանը հավակնում է դառնալ նաև նմանատիպ հարթակ։

Արամն ընդգծում է, որ և՛ հարթակում առկա դասախությունները, և՛ անցանց հանդիպումների մասնակցությունն անվճար են։ Անհրաժեշտ է միայն նախաձեռնողականություն դրսևորել, որպեսզի նման նյութերն ավելի շատ տարածվեն ու հնարավորինս լայն լսարան ընդգրկեն։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել