Արտաքին 4 տարի առաջ - 15:57 08-05-2022

Ինչպես 1945-ին, հիմա էլ, հաղթանակը մերն է լինելու. Պուտին

Կրեմլի կայքում հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օտարերկրյա առաջնորդներին ուղղված շնորհավորական ուղերձը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ։
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներին ուղղված հեռագրերում ասվում է, որ այսօր ռուսաստանցի զինծառայողները «իրենց նախնիների նման պայքարում են հայրենի հողը նացիստական ​​կեղտից ազատագրելու համար»։ Պուտինը նաև վստահություն է հայտնել, որ, «ինչպես 1945 թվականին, այնպես էլ հիմա, հաղթանակը մերն է լինելու», ասվում է Կրեմլի կայքում։
Այդ հեռագրերն ուղարկվել են մի քանի երկրների ղեկավարներին և քաղաքացիներին՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես նաև «Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին»։
Կրեմլի կայքում նշվում է, որ պատերազմի վետերաններին ու Ուկրաինայի քաղաքացիներին ուղղված ուղերձում Պուտինն «ընդգծել է Հայրենական մեծ պատերազմում պարտվածների գաղափարները կրողների ռևանշի անթույլատրելիությունը»։
Կիրակի առավոտյան Ուկրաինայի նախագահը տեսաուղերձ է ձայնագրել Հիշատակի և հաշտության օրվա կապակցությամբ, որում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական ​​Գերմանիայի գործողությունների հետ։
Զելենսկիի խոսքով, Ռուսաստանը «նացիզմի արյունալի վերակառուցում» է կազմակերպել Ուկրաինայում, սակայն «ոչ մի չար ուժ չի խուսափի պատասխանատվությունից և չի կարողանա թաքնվել բունկերում»։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել