Ներքին 42 րոպե առաջ - 12:44 24-09-2026

Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է), հայնում են ՀՀ ՊՆ-ից:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշվում է հաղորդակցության մեջ:

Ամենից շատ դիտված