Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:18 01-12-2021

Ռուսաստանում արձանագրվել է ռեկորդային մահացություն՝ 1945 թվականից ի վեր

Անցյալ տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա նոյեմբեր Ռուսաստանում մահացությունը գերազանցել է 2,4 միլիոն մարդը, հայտնում է «Վեդոմոստի»-ն։ Պարբերականը, հղում անելով ժողովրդագիրներին, նշում է, որ վատագույն ցուցանիշները եղել են միայն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941-1945 թվականներին մահացությունը եղել է 2-3 անգամ ավելի բարձր։ Դրանից հետո մահացածների առավելագույն թիվը եղել է 2003 թվականին. այդ ժամանակ կյանքից հեռացել է 2 միլիոն 370 հազար ռուս։

Նշվում է նաև, որ բնակչության կորուստը վերջին 12 ամիսներին մոտեցել է մեկ միլիոնի, ինչը առավելագույն ցուցանիշն է վերջին 20 տարվա ընթացքում։

Մահացության հիմնական պատճառ է դարձել COVID-19-ի համավարակը։ Միայն նոյեմբերին, կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով, հիվանդությունից և դրա հետևանքներից օրական միջինում մահացել է 1222 ռուսաստանցի։

Սակայն, ինչպես նշում են ժողովրդագիրները, պատճառը միայն կորոնավիրուսը չէ. ավելի քան 200 հազար մարդ մահացել է հիվանդությունների հետ կապ չունեցող պատճառներով։ Մի շարք փորձագետներ կարծում են, որ դա պայմանավորված է ամբողջ առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությամբ։

Մահացության թվի վրա ազդել է նաև բնակչության ծերացումը. եթե 2020-ի սկզբին 60 տարեկանն անց ռուսների թիվը 32,8 միլիոն էր, ապա այս տարվա սկզբին՝ 33,5 միլիոն: Բացի դրանից, մի քանի հազարով ավելացել է մահացությունը թմրանյութերի և ալկոհոլի օգտագործումից:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում