Արտաքին 4 տարի առաջ - 20:53 07-05-2022

Մահացել է ռուսական զորքերի կողմից օկուպացված Տոկմակի քաղաքապետը

Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի օկուպացված Տոկմակ քաղաքի քաղաքապետ Իգոր Կոտելևսկին մահացել է մայիսի 7-ին 57 տարեկան հասակում, հայտնում է «Ուկրինֆորմը»՝ հղում անելով շրջանային վարչակազմին։

Նրա մահվան հանգամանքները դեռևս անհայտ են։ Ոչ պաշտոնական տեղեկություններով, դիտարկվում է ինքնասպանության վարկածը, գրում է թերթը։

Տոկմաակը ռուսական զորքերի կողմից օկուպացված է 2022 թվականի մարտից։ Կոտելևսկին, որը քաղաքի քաղաքապետ է դարձել 2009 թվականին և դրանից հետո երեք անգամ վերընտրվել է, հրաժարվել է համագործակցել ռուս զինվորականների հետ։ Ապրիլի կեսերին տեղեկություն տարածվեց, որ նա հրաժարական է տվել, բայց մնացել է քաղաքում։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել