Արտաքին 4 տարի առաջ - 12:20 08-05-2022

Կրասնոյարսկի երկրամասում բռնկված հրդեհների պատճառով յոթ մարդ է զոհվել

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի բնակավայրերում բռնկված հրդեհների հետևանքով յոթ մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Բժշկական ծառայությունների տվյալներով՝ 14 մարդ հոսպիտալացվել է։
Նախարարությունը պնդում է, որ տարածաշրջանում հրդեհային իրավիճակը կայունացել է։ Բռնկված բոլոր հրդեհները տեղայնացվել են։ 13 մունիցիպալ շրջաններում մարման աշխատանքները շարունակվում են։
Ընդհանուր առմամբ հրդեհից տուժել է 484 կառույց։ Հրդեհից տուժածների մեծ մասը գտնվում է հարազատների մոտ, հավելել են ԱԻՆ-ից։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է օգնություն ցուցաբերել Կրասնոյարսկի երկրամասում հրդեհների հետևանքով զոհվածների ընտանիքներին, հաղորդել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն