Ներքին Միտք 55 րոպե առաջ - 15:18 01-11-2026

Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

ՆՈՐԻՑ ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ…
Զորամասում հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել։

2026 թվականի առաջին տաս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում մահացել է 34 զինծառայող։ Նրանցից 14-ի մահը պաշտոնապես դասակարգվել է որպես ծառայության հետ կապված։ Այսօր այդ թիվը դարձավ 35, ծառայության մեջ մահերինը՝ 15։

Սա պարզապես վիճակագրություն չէ։
Զինվորի կյանքը վիճակագրություն չէ։

Սա աղետ է, ողբերգություն, տապալում, անպատասխանատվություն։
Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել։
ՉԻ ԿԱՐԵԼԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻ։

Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները: Որքա՞ն կարելի է հանդուրժել, աչք փակել։ Ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար։

Հեռացեք, չեք կարողանում․․․
Ըստ Հելսինկիի Վանաձորի գրասենյակի՝
2010-2017 թթ. եղել է 299 ոչ մարտական մահ։

2018-2025 թթ.՝ 427 ոչ մարտական մահ։
2018-2025 ժամանակահատվածում ոչ մարտական մահերի թիվն աճել է մոտ 43%-ով։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան