Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է, գրում է MediaHub-ը։
«Ընտանիքում երկուսն էին, մեծ եղբայրն ավարտել էր բանակային ծառայությունը, ինքը փոքրն էր։ Մեկ տարի էր, ինչ ծառայում էր, պետք է հուլիսին վերադառնար»,– կայքին պատմել է Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկը, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։
Ուսուցչուհու խոսքով` շատ լավ մարդ էր, համեստ, հանգիստ, հավասարակշռված։ Իրենց դպրոցում գործող «Ես» բանավեճի ակումբի մասնակից էր, հանրապետական փուլում երկրորդ տեղն է բերել Սևան քաղաքին։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: