Ստանդարտ տեքստերի ներքո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը աջ ու ձախ հարկային և մաքսայիկ արտոնություններ է տրամադրում հիմնականում օլիգարխիայի ներկայացուցիչներին։
Պաշտոնական ձևակերպման կաղապարը հետևյալն է. այսինչ բիզնեսմենը խոստացել է ներդրումներ կատարել, աշխատատեղեր ստեղծել և բիզնեսի վարման նման այլ դասական քայլեր, որոնք առանց այդ էլ պետք է անեին, քանի որ շահույթ են հետապնդում։ Ինչ է տեղի ունենում հետագայում։
Օրինակ` «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ֊ն ստացել է տարատեսակ արտոնություններ, սակայն կազմակերպության շահույթը ողջ 2025 թվականի արդյունքով կազմել է ընդամենը 2.8 միլիարդ դրամ, ինչը պարենային ապրանքների խոշորագույն ներմուծող, 669 վարձու աշխատող հայտարարագրող կազմակերպության համար, կարծում ենք, չնչին ցուցանիշ է և համարժեք չէ արտոնության արժանանալուն, հատկապես որ այդ արտոնությունը ուղղակի մեր` բյուջեի հաշվից է։
Ի դեպ, այդ շահույթը դոլարային արտահայտությամբ մոտ 7 միլիոն դոլար է։ Թիվ, որը մշտապես
ուղեկցում է Նիկոլ Փաշինյանին։