Սպորտ 1 ժամ առաջ - 13:17 01-11-2026

Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը սոցիալական ցանցերի իր էջերում հանդես է եկել գրառմամբ՝ ամփոփելով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտված աշխարհի առաջնությունը, որտեղ հայ ըմբիշը նվաճել է արծաթե մեդալ։

«Այս մեդալի հետևում տարիների աշխատանք, քրտինք ու մեծ նվիրում կա։ Հեշտ ճանապարհ չէր․ ուժեղ մրցակիցների դեմ պայքարում ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս։ Որախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով։

Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ուժ տվեց ու այս հաղթանակը պարգևեց։ Ամենադժվար պահերին հավատս ինձ օգնել է չհանձնվել ու շարունակել պայքարը։

Շնորհակալ եմ նաև իմ անձնական մարզչին՝ Ռաֆիկ Գոլեցյանին միասին կատարած մեծ աշխատանքի և աջակցության համար։

Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր։ Քո օգնությամբ հասա այս հաղթանակին։ Ամբողջ փառքը Քեզ»,- գրել է հայ մարզիկը։

Armsport

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ