Սպորտ 44 րոպե առաջ - 13:36 01-11-2026

Գիտեմ, որ արագությամբ չեմ զիջելու նրան․ Ծառուկյանը քննադատել է Թոփուրիային

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (24-3) կոշտ քննադատության է ենթարկել նույն քաշային կարգի նախկին չեմպիոն, վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Իլյա Թոփուրիայի (17-1) ըմբշամարտի հմտությունները։

Ասլանբեկ Բադաևի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում հայ մարտիկը վստահություն է հայտնել, որ հնարավոր մենամարտում անընդհատ թեյքդաունների և ըմբշամարտի շնորհիվ ամբողջությամբ կհյուծի վրացական արմատներով իսպանացի մարզիկին։

«Ես վստահ եմ իմ ուժերի վրա և գիտեմ, որ արագությամբ չեմ զիջելու նրան։ Մշտապես փոխելու եմ գործողություններիս ընթացքն ու գործի եմ դնելու ըմբշամարտը։ Չեմ կարծում, թե նա կկարողանա պաշտպանվել իմ թեյքդաուններից։ Վստահ եմ, որ կկարողանամ նրան տեղափոխել պարտեր և ուժասպառ անել։ Հենց ըմբշամարտի միջոցով եմ նրան հյուծելու. նա պարզապես չի դիմանա այն տեմպին, որը ես կթելադրեմ։

Նա օրերով աշխատում է թաթերի վրա, բռնցքամարտով է զբաղվում։ Ոչ ոք առանձնապես չի էլ փորձում անցնել նրա ոտքերին և տեղափոխել պարտեր։ Նա ընտրում է ինչ-որ անհասկանալի սպարինգ-գործընկերների, տապալում է նրանց, և բոլորին թվում է, թե նա ինչ-որ գերբնական մարտիկ է։ Բայց ես կարծում եմ, որ եթե նրան տանենք Չեչնիայի կամ Դաղստանի ցանկացած մարզասրահ և դուրս բերենք տեղի որևէ սիրողական մակարդակի մարզիկի դեմ, վերջինս նույնպես կկարողանա նրան պարտեր տեղափոխել և վերևից հարվածներ տեղալ»,- նշել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ երկու մարտիկներն էլ հանդես են գալիս UFC-ի թեթև քաշային դիվիզիոնում։ Արման Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 19-ին կայացած UFC 331 մրցաշարում՝ առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։ Դրանից առաջ հայ մարտիկը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով առավելության էր հասել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ