Արտաքին 2 տարի առաջ - 15:50 11-08-2023

Հավայան կղզիներում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հավայան կղզիներում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 50 մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ զոհերի թիվն օրեցօր մեծանում է: Ավերվել են հարյուրավոր շինություններ,
10.000-ից ավելի մարդ մնացել է առանց էլեկտրականության, իրականացվում է զանգվածային տարհանում: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ամենից շատ տուժել է Մաուի կղզու հյուսիսային հատվածը: Հազարավոր զբոսաշրջիկներ փորձում են լքել այն։

Ըստ տեղական իշխանությունների՝ տարածաշրջանում շոգի և երաշտի պատճառով առաջացած հրդեհներն աննախադեպ են:

Կրակի արագ տարածմանը նպաստում է նաև ուժեղ քամին:
Բայդենի վարչակազմը Հավայան կղզիներում բռնկված հրդեհները «խոշոր աղետ» է անվանել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու