Արտաքին 46 րոպե առաջ - 23:58 01-11-2026

Ստրկավաճառության համար ներողություն խնդրելն «անօգուտ ինքնաքննություն» է․ Քեմի Բադենոք

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոքը հայտարարել է, որ անդրատլանտյան ստրկավաճառությանը երկրի մասնակցության համար պաշտոնապես ներողություն խնդրելը կլինի «անօգուտ ինքնաքննություն», գրում է The Guardian-ը։

Ըստ նրա, ստրկությունը չարիք էր, որին մասնակցել են բոլոր մայրցամաքների և աշխարհի տարբեր տարածաշրջանների մարդիկ։

Բադենոքն այս հայտարարությունն արել է բրիտանական իշխանությունների կողմից հնարավոր ներողության քննարկումների ֆոնին՝ Ազգերի համագործակցության կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ, որը հաջորդ շաբաթ կանցկացվի Անտիգուայում և Բարբուդայում։ Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը հայտնել է, որ դիտարկում է ստրկավաճառության մեջ Մեծ Բրիտանիայի դերի համար պաշտոնապես ներողություն խնդրելու հնարավորությունը։

The Guardian-ի համար գրված հոդվածում Բերնհեմն ընդգծել է, որ խոսքը ֆինանսական փոխհատուցում վճարելու մասին չէ։ Փոխարենը նա պատրաստ է քննարկել աղքատ երկրներին ավելի շահավետ պայմաններով պարտքերի վերակառուցման հարցում օգնություն տրամադրելը։

Բադենոքը կարծում է, որ բրիտանացի առաջնորդները պետք է ազնվորեն խոսեն ողջ պատմության մասին, այլ ոչ թե ընտրեն միայն այն դրվագները, որոնք այսօր քաղաքականապես հարմար են։ Միաժամանակ նա հիշեցրել է անդրատլանտյան ստրկավաճառությանը վերջ դնելու գործում Մեծ Բրիտանիայի առաջատար դերի մասին։ Նա նաև հարց է բարձրացրել՝ արդյոք Կարիբյան ավազանի երկրները ներողություն կպահանջեն աֆրիկյան այն տիրակալների ու առևտրականների ժառանգներից, որոնք մարդկանց գերեվարում ու վաճառում էին և շահույթ ստանում ստրկավաճառությունից։

Բադենոքի կարծիքով, ներողություն խնդրելու կարիք չկա նաև այն պատճառով, որ նախկին վարչապետ Թոնի Բլերն արդեն արտահայտվել է այս թեմայով մոտ 20 տարի առաջ։ Նա մտավախություն ունի, որ պատմական արդարության համար պայքարող արշավների մասնակիցները պաշտոնական ներողությունը կընկալեն որպես դրամական վճարումներ պահանջելու առաջին քայլ։

«Համագործակցությունը պետք է առաջ նայի, այլ ոչ թե անվերջ հետ»,- գրել է Բադենոքը սոցիալական ցանցերում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն