Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 21:30 12-12-2023

ՀՀ-ում ԵՄ առաքելության ընդլայնումն անօգուտ քայլ է, որը միայն կմեծացնի լարվածությունը Հրվ․ Կովկասում․ ՌԴ փոխարտգործնախարար

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի կարող նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ շեշտելով, որ այդ քայլը միայն կմեծացնի լարվածությունը Հարավային Կովկասում։ Գրում է Tert.am-ը։

«Հայաստանում նրանց (ԵՄ դիտորդների - խմբ․) հայտնվելը բացարձակապես անօգուտ քայլ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումն էլ բացարձակապես անօգուտ է և ոչ մի արդյունքի չի հանգեցնի այդ գործընթացում, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից և ամրագրվել մի քանի եռակողմ համատեղ հայտարարություններում»,- ընդգծել է է Գալուզինը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկաս, այլ բերում է միայն լրացուցիչ լարվածություն և անվստահություն։

Գալուզինը վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի քաղաքականությունն ուղղված է միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն։

«Մենք տեսնում ենք, որ Անդրկովկասում Եվրամիության քաղաքականությունն ուղղված է բացառապես Ռուսաստանին այնտեղից դուրս մղելուն՝ միաժամանակ օգտագործելով մեր ձեռքբերումները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացում»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից