Արտաքին
Շարունակելու ենք մեր ջանքերը. Չավուշօղլուն՝ ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ հանդիպման մասին
16:38 10-03-2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի հետ անցկացրած հանդիպման վերաբերյալ գրառում է արել իր թվիթերյան էջում:
«Շերեմետևո»-ն ժամանակավորապես կփակի D տերմինալը
16:13 10-03-2022
Միաժամանակ չի նշվում, թե որ օրվանից և որքան ժամանակով օդանավակայանը կփակի տերմինալը։
Այսպիսի տնտեսական պատերազմ, որը սկսվել է ՌԴ-ի դեմ, դեռ չէր եղել. Պեսկով
15:52 10-03-2022
«Եթե շուկայում ձևավորվում է ինչ-որ դատարկություն, այն կա՛մ արագ, կա՛մ ժամանակի ընթացքում լրացվում է այլ խաղացողներով»,- ասել է Պեսկովը:
Չինաստանը հրաժարվել է ինքնաթիռների պահեստամասեր արտահանել ՌԴ. Ռոսավիացիա
15:20 10-03-2022
Կուդինովի խոսքով, ՌԴ-ն կփնտրի մասերի ձեռք բերման այլ շուկաներ, օրինակ՝ Հնդկաստանում և Թուրքիայում։
Մեծ Բրիտանիան «սև ցուցակում» ներառել է ևս 7 ռուսների. նրանց թվում են Ռոման Աբրամովիչը և Ալեքսեյ Միլլերը
14:59 10-03-2022
Պատժամիջոցների ներքո հայտնված բոլոր անձանց մուտքը Միացյալ Թագավորության տարածք կարգելվի, կսառեցվեն երկրում նրանց ակտիվները։
Իտալական Eni-ն դադարեցնում է ռուսական նավթի գնումը
14:48 10-03-2022
Eni-ն նշում է, որ իրենք ուշադիր հետևում են ռուսական գազի գնման վերաբերյալ դեպքերի զարգացմանը։
Հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք չենք բերել. Կուլեբա
14:30 10-03-2022
Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Լավրովը չի խոստացել որևէ մարդասիրական միջանցք Մարիուպոլի բնակիչների տարհանման համար։
Ուկրաինան դիմել է Թուրքիային «Միր» քարտերով բոլոր գործարքները դադարեցնելու խնդրանքով
13:57 10-03-2022
Ուկրաինայի Կենտրոնական բանկը նման կոչով դիմել է նաև Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի և Ղրղզստանի կենտրոնական բանկերին։
ՌԴ-ն հրաժարվում է Եվրախորհրդի աշխատանքներին հետագա մասնակցությունից
13:40 10-03-2022
Մոսկվան այլևս մտադիր չէ մասնակցել Եվրախորհրդի գործունեությանը, քանի որ Արևմուտքի երկրները խաթարում են այս կազմակերպության աշխատանքը։
Ուկրաինայում գտնվող լաբորատորիայում «չղջիկների կորոնավիրուսի» հետ կապված փորձեր են իրականացվել. ՌԴ ՊՆ
13:12 10-03-2022
Ուկրաինան և ԱՄՆ-ը կտրականապես հերքում են նման լաբորատորիաների առկայությունը։
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի նախագահները
13:05 10-03-2022
2008 թվականից ի վեր սա Իսրայելի ղեկավարի առաջին այցն է Թուրքիա: Կողմերը նախատեսում են այս տարի մեծացնել երկկողմ առևտրաշրջանառությունը՝ այն հասցնելով 10մլրդ դոլարի:
Անթալիայում մեկնարկել է Լավրովի և Չավուշօղլուի «առանց փողկապների» հանդիպումը
12:48 10-03-2022
Սպասվում է նաև, որ տեղի կունենա դիվանագետների և իրենց ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի եռակողմ հանդիպումը:
Կանադան 50 մլն դոլարի զենք և զինտեխնիկա է ուղարկում Ուկրաինա
12:19 10-03-2022
Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը հայտարարել է, որ Կանադան 50 միլիոն դոլարի զենք և ռազմական տեխնիկա կուղարկի Ուկրաինա:
Մարդիկ ջուր ունենալու համար հալեցնում են ձյունը. Պորոշենկո
11:58 10-03-2022
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևից հարցազրույց է տվել BBC-ին՝ վերադառնալով երկրի մայրաքաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Իրպին քաղաքի խաղաղ բնակիչների տարհանումից հետո։
Նազարբաևը ժամանել է Անթալիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին
11:33 10-03-2022
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ժամանել է Անթալիա՝ դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար։
Թրամփին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչի խափանման պատճառով
11:07 10-03-2022
Ինքնաթիռը, որում գտնվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հարկադրված վայրէջք է կատարել Նոր Օռլեանում (Լուիզիանա նահանգ)՝ Մեքսիկական ծոցի օդային տարածքում շարժիչի խափանման պատճառով:
ԱՄՆ-ն ռուսական կողմի կորուստները պաշտոնապես գնահատում է 5-6 հազար մարդ
10:57 10-03-2022
ԱՄՆ-ն Ուկրաինայում ռազմական գործողության առաջին երկու շաբաթվա ընթացքում ռուսական բանակի կորուստները պաշտոնապես գնահատում է 5-6 հազար մարդ։
ԱՄՆ-ն Patriot համակարգեր է տեղակայում Լեհաստանում
10:27 10-03-2022
ԱՄՆ-ը ժամանակավոր հիմունքներով Լեհաստանում Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոցներ է տեղակայում և մտադիր է դրանք «հարկ եղած պահին» Գերմանիա վերադարձնել:
Amazon-ը դադարեցնում է ապրանքների առաքումը ՌԴ
09:46 10-03-2022
Amazon-ը դադարեցնում է ապրանքների առաքումը Ռուսաստան և փակում է ՌԴ-ից հասանելիությունն իր Prime Video հոսքային ծառայությանը:
ԱՄՆ-ը ՌԴ-ին սպառնում է պատասխան քայլով՝ հեռացող ընկերությունների ակտիվները բռնագրավելու դեպքում
09:26 10-03-2022
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին։
Լեհաստանի՝ ԱՄՆ-ի բազայից Ուկրաինա ինքնաթիռներ տեղափոխելու գաղափարը չի համապատասխանում ՆԱՏՕ-ի շահերին․ Սպիտակ տուն
09:08 10-03-2022
Ջեն Փսակին ճեպազրույցում հայտարարել է, որ Գերմանիայում գտնվող ամերիկյան ավիաբազայից Ուկրաինա ինքնաթիռներ ուղարկելու Լեհաստանի առաջարկը չի բխում ՆԱՏՕ-ի շահերից։
Մարիուպոլի ծննդատան հրետակոծության հետևանքները. լուսանկարներ
23:54 09-03-2022
Լուսանկարներ, որտեղ երևում են Մարիուպոլում ծննդատան հրետակոծության արդյունքները:
Կիևը Բեռլինին խնդրում է օգնել կազմակերպելու Զելենսկու և Պուտինի հանդիպումը
23:12 09-03-2022
Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։
Սա Ուկրաինան չէ, սա 2020 թվականին Արցախն է, իսկ աշխարհը թքած ուներ. ֆրանսիացի լրագրողի գրառումը
22:59 09-03-2022
Ֆրանսիական Le Figaro Magazine ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին իր Թվիթերում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին։