Արտաքին 4 տարի առաջ - 16:31 09-05-2022

Վարշավայում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել՝ բղավելով «ֆաշիստներ»

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վրա ներկ են լցրել Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դեսպանի վրա հարձակվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված հիշատակի միջոցառման ժամանակ, երբ նա պատրաստվում էր ծաղկեպսակ դնել գերեզմանատանը։ Մարդիկ հավաքվել են գերեզմանատան մոտ՝ վանկարկելով «Ֆաշիստներ», իսկ Սերգեյ Անդրեևից բացի, ներկ են լցրել ևս մի քանիսի վրա։ Հարձակումից հետո դեսպանը ոստիկանների ուղեկցությամբ լքել է այդ վայրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

ՌԴ ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնել Լեհաստանի իշխանություններին և պահանջել անհապաղ կազմակերպել ծաղկեպսակների տեղադրման արարողություն՝ ապահովելով ամբողջական անվտանգությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ