Արտաքին 50 րոպե առաջ - 22:10 22-10-2026

Ռուբիոն խոսել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզվառելիքի գործարքի մասին

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռուսական դիզելային վառելիքի մատակարարման շուրջ գործարքը կարող է բարելավել իրավիճակը համաշխարհային էներգետիկ շուկաներում։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք շարունակում ենք խիստ մտահոգված լինել և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար։ Մենք նաև գիտակցում ենք, թե ինչ ազդեցություն է այն թողնում համաշխարհային տնտեսության վրա՝ ի լրումն այն իրավիճակի, որին ականատես ենք լինում Հորմուզի նեղուցում և ավելի ու ավելի՝ Կարմիր ծովում»,- ասել է Ռուբիոն՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի մատակարարման գործարքը։

«Կարծում եմ՝ նախագահ Դոնալդ Թրամփը խելամիտ որոշում է կայացրել՝ կարճ ժամանակով համաշխարհային շուկաներին լրացուցիչ էներգակիրների հասանելիությունն ապահովելու համար։ Դա օգուտ կբերի ոչ միայն մեզ։ Իհարկե, դա ձեռնտու է ԱՄՆ-ին, սակայն դիզելային վառելիքի գները շարունակում են բարձր մնալ ամբողջ աշխարհում»,- հավելել է Ռուբիոն։

Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նավթամթերքի մատակարարումները։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվան հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթի ու նավթամթերքի մատակարարումները շարունակելու պատրաստակամությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով

Ձեզ գուցե հետաքրքրի