Ճակատագրի հեգնանքով Ռոբերտ Քոչարյանին բիզնեսով զբաղվելու մեջ մեղադրող դատախազը կարծես հենց ինքն է բիզնեսով զբաղվում։
Այլ եզրակացության չի կարելի գալ` ուսումնասիրելով Ծովակ Մնացականյանի հայտարարագրերի շարժերը։
Որպեսզի ամբողջը թվարկելով չձանձրացնենք ընթերցողին, ներկայացնենք ընդամենը մեկ տարվա` 2022 թվականին այն ժամանակ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանի խոշորամասշտաբ` առերևույթ առևտրային նպատակներ հետապնդող ձեռքբերումները. 4 ավտոմեքենայի գնում, 3 ավտոմեքենայի օտարում, իսկ տարվա վերջում դեռևս առկա է 2 ավտոմեքենա։
Մակնիշները բազմազան են` «Նիսսան», «Մազդա», «Օպել», «Յագուար» և այլն։ Այս պատկերը պլյուս֊մինուս մեկ տարբերությամբ առկա է դատախազի այլ տարիների հայտարարագրերում։