Տվյալների կենտրոնների զարգացումը և շինարարությունը, այդ թվում՝ Արկտիկայում, ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո Ռուսաստանում ամերիկյան ներդրումների գլխավոր ուղղություններից մեկն է լինելու:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Ամերիկյան առևտրի պալատի (AmCham) նախագահ Ռոբերտ Էյջին:
«Կարծում եմ՝ երբ այդ հակամարտությունն ավարտվի, դա ամերիկյան ներդրումների ամենաառաջին ուղղություններից մեկն է լինելու»,- «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Էյջին:
Նրա խոսքով, մասնավորապես, կլիման Ռուսաստանը դարձնում է «տվյալների կենտրոնների զարգացման իդեալական վայր»:
«Գումարած՝ ունենք կադրերի հսկայական քանակ, որոնք հասկանում են այդ տեխնոլոգիան»,- նշել է AmCham-ի նախագահը՝ դրական պատասխանելով հարցին, թե արդյոք խոսքը Ռուսաստանի հարավում՝ մասնավորապես Արկտիկայում տվյալների կենտրոնների կառուցման մասին է:
Նման ծրագրերի վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշումը հայտնի չէ: