Ներքին 3 տարի առաջ - 21:52 02-08-2023

Դեսպանը մարզպետին է ներկայացրել Լեհաստանի ներդրումներով Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկուն։ Այս մասին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից:

«Բարձրաստիճան դիվանագետն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը շնորհակալություն հայտնեց նրան այցի համար։
Դեսպանն իր հերթին նշեց, որ գիտակցում են Սյունիքի կարևոր դերն ու նշանակությունը Հայաստանի համար՝ հատկապես ներկայիս իրավիճակում։

Պյոտր Սկվեչինսկին հետաքրքրվեց Սյունիքի սահմաններին տիրող վիճակով, ինչպես նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով ու փակ ճանապարհի ստեղծած հետևանքներով, որոնք նրան մանրամասնորեն ներկայացրեց մարզի ղեկավարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դիվանագետը ներկայացրել է նաև լեհական կողմի ներդրումով մարզում իրականացվող ծրագրերն ու քննարկել Սյունիքի հետ համագործակցության խորացման հարցեր։

Ներկաները խոսել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական, տնտեսական ու այլ գործընթացների մասին ևս։

Նշվում է, որ Լեհաստանը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» անդամ երկիր է և մասնակցություն ունի դրա շրջանակներում Սյունիքում մեկնարկած ծրագրերին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը