Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:04 11-09-2025

Ներդրումներով զբաղվելը Կենտրոնական բանկի նախագահի գործը չէ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, խորհրդարանում պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, համոզմունք էր հայտնել, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման դեպքում Հայաստանը կկարողանա նվազեցնել ռիսկերը և ապահովել արտասահմանյան ներդրումների ներհոսք։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ, «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Հրայր Կամենդատյանը նշեց, որ ԿԲ նախագահը նման թեմաների շուրջ հայտարարություններ անելու լիազորություն չունի։

«Կենտրոնական բանկի ղեկավարը լիազորված է հիմնականում գնաճի հետ կապված աշխատանքներ կազմակերպելու, ներկայացնելու և համակարգելու համար։ Ներդրումների թեման ԿԲ նախագահին առնչվող չէ։ Նման հայտարարությունները պետք է լուրջ չընդունել»,- ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ վերջին շրջանում Բաբկեն Թունյանը որոշել է փոդքասթային ձևաչափով հանդիպումներ կազմակերպել ֆինանսական ոլորտի պաշտոնյաների հետ, որոնք ավելի շատ քարոզչական բնույթ ունեն։

«Տաղտկալի զրույցներ են, որտեղ ներկայացվում է, թե ամեն ինչ լավ է լինելու։ Իրականում այդ մարդիկ խոսում են հարցերի մասին, որոնց մանրամասներին անգամ իրենք տեղյակ չեն։ Նույնիսկ քաղաքական ղեկավարը դժվար թե ամբողջությամբ տեղյակ լինի Ադրբեջանի հետ ստորագրված հուշագրի բովանդակությանը»,- նշեց տնտեսագետը։

Կամենդատյանի գնահատմամբ՝ Բաբկեն Թունյանը պարզապես փորձել է քարոզարշավային նոր «պղպջակ» ստեղծել՝ ներգրավելով ԿԲ նախագահին։

«Հայաստանը ներդրումների համար գրավիչ չէ ո՛չ անվտանգության, ո՛չ էլ տնտեսական տեսանկյունից։ Այստեղ յուրաքանչյուր հանքավայր և ենթակառուցվածք իշխանությունների կողմից խիստ վերահսկողության տակ է։ Բացի այդ, շահութաբերության նորմաները ցածր են, իսկ կենտրոնական իշխանությունը շարունակում է ներգրավված լինել տարբեր սկանդալներում։ Ներդրողներին նման պայմաններում հետաքրքրություն չի առաջանում»,- նկատեց նա։

Կամենդատյանը հավելեց, որ ներդրումների հարցերով զբաղվելը ԿԲ նախագահի գործառույթը չէ։

«Սրան գումարվում են կենտրոնական իշխանության կողմից ծագող սկանդալները։ Այդ իսկ պատճառով ԿԲ նախագահին խորհուրդ եմ տալիս իրապես լսել և հասկանալ, որ իր գործառույթների մեջ սա չի մտնում։ Ներդրումների համար կա Էկոնոմիկայի նախարարություն և Ներդրումների աջակցության կենտրոն, որը ղեկավարում է ԱԳ նախարարի կինը։ Մարդիկ, ովքեր մինչև իշխանափոխությունը անգամ վարկով հեռուստացույց չէին կարող գնել, հիմա Աշտարակի մոտ՝ 17-րդ թաղամասի մոտ, կառուցում են 3 միլիոն 112 հազար դոլարանոց առանձնատուն»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին