Արտաքին 9 ամիս առաջ - 20:37 15-01-2026

Անընդունելի է նման մանիպուլյացիաներով զբաղվելը. Զախարովան` Սոլովյովի հայտարարության մասին

Անընդունելի է նման մանիպուլյացիաներով զբաղվելը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` խոսելով Սոլովյովի վիճահարույց հայտարարության և, մասնավորապես, հայ հասարակությանն անհանգստացնող արձագանքի մասին։

«Նախ, դա լրագրողի կարծիք է, ընդգծում եմ՝ կարծիք: Երկրորդ, այս կարծիքը արտահայտվել է «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով:

Երրորդ, այս կարծիքը իրականում ձևակերպվել է որպես հարց (ես հիմնվել եմ ուղիղ խոսքի վրա): Դա հայտարարություն չէր, այլ հարց էր, չգիտեմ՝ հռետորական էր, թե՞ այլ բան: Չորրորդ, այս արտահայտությունները հստակ, բացարձակապես ակնհայտորեն, սադրիչ կերպով ներկայացվել են բազմոցային վերլուծաբանների կողմից՝ որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում:

Սա անընդունելի է: Մեր երկիրը և Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով, ռազմավարական գործընկերությամբ, դաշինքով և եղբայրական բարեկամությամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել