«ARTասահման»-ի այս թողարկմանն ուսումնասիրել ենք գրականության, տեքստի ու լեզվի անտեսանելի «ետնաբեմը»։
Բացահայտել ենք, թե ինչ է կատարվում, երբ հեղինակի էգոն բախվում է խմբագրի կարմիր գրչին, ինչու է «Խմբագրի անկյունում» մարդկանց այդքան ձգում ուրիշների սխալներն ուղղելը, և որն է գրողի ամենամեծ «հանցագործությունը» սեփական տեքստի նկատմամբ։
Մեր տաղավարում է բանաստեղծ, «Զանգակ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների գեղարվեստական խմբագիր, «Խմբագրի անկյուն» հարթակի հեղինակ Նշան Աբասյանը։
Տեսանյութ: