Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:15 04-05-2022

«Նիկո՛լ, դավաճա՛ն» բղավելով ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

Հիմա շատ կարևոր բացահայտում է հնչելու Արցախի հարցի հետ կապված։ Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին։

Ռուստամյանն ասաց, որ Փաշինյանը ի սկզբանե չի տիրապետում Ղարաբաղյան հարցի կարգավորմանը․ «Եթե Ձեզ թվում է, թե նախկինների վրա մեղքեր բարդելով՝ կարող եք արդարացնել ձախողումները, որ Դուք եք բերել այս ժողովրդի գլխին, սխալվում եք։

Անձամբ Ձեզ հիշեցնեմ, որ 2018 թ․-ին մենք բանավեճ ենք ունեցել, այդ բանավեճի ժամանակ ես Ձեզ հարցրել եմ՝ եթե Դուք դառնաք ՀՀ վարչապետ, պարտավորվո՞ւմ եք իրականացնել այն, ինչ Արցախի ժողովուրդը իր Սահմանադրության 175-րդ հոդվածով նախատեսել է։ Դրա մասին խոսեք։ Ինչո՞ւ չեք առաջնորդվել Ղարաբաղի ժողովրդի կամքի իրականացման պատասխանատվությամբ։ Հիմա ի՞նչ կապ ունի, թե ով ինչ է ժամանակին արել։ Դուք եք եկել վարչապետ և պարտավոր էիք այդ կամքը իրականացնել։ Հիմա ես Ձեզ հարց եմ տալիս․ դրանից հետո Դուք ինքներդ եք հայտարարել, որ չենք տեսնում հնարավորություն Արցախը Ադրբեջանի կազմից հանելու։ Եթե Դուք էդ տեսակետի վրա եք, մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք, որ թողեք Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ»։

Այս խոսքերից հետո ԱԺ-ում գտնվող ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը՝ բղավելով «Նիկո՛լ, դավաճա՛ն»։
Փաշինյանն այդ ընթացքում բղավում էր․ «Ախ, չե՞ք ուզում լսել, բա էդ ասեք։ Այ տենց՝ ոնց միշտ փախել եք, այ ըտենք միշտ փախնելու եք»։

ՔՊ-ական պատգամավորները սկսեցին ծափահարել։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու