Արտաքին 4 տարի առաջ - 13:07 09-05-2022

Բորելն առաջարկել է ՌԴ-ի սառեցված արժութային պահուստներն օգտագործել Ուկրաինան վերականգնելու համար

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առաջարկել է բռնագրավել Ռուսաստանի սառեցված միջազգային պահուստները և դրանք օգտագործել Ուկրաինան վերականգնելու համար։
Financial Times-ին տված հարցազրույցում Բորելը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր էր ստորագրել, որը թույլ էր տալիս Աֆղանստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից 3․5 միլիարդ դոլար օգտագործել 2001թ․-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու համար։
«Ես կողմ կլինեի (այս գաղափարին), քանի որ դրանում տրամաբանություն կա: Մենք փող ունենք, և ինչ-որ մեկը պետք է բացատրի ինձ, թե ինչու է դա ճիշտ աֆղանական փողերի և ոչ ճիշտ ռուսական փողերի դեպքում»,- ասել է Բորելը:
Ուկրաինական պատերազմի սկզբում ԱՄՆ-ը, Եվրամիությունը և այլ երկրներ սառեցրին Ռուսաստանի միջազգային պահուստների մի մասը՝ սահմանված պատժամիջոցների շրջանակներում։
Ըստ ՌԴ ֆիննախի, սահմանափակումների պատճառով Ռուսաստանը չի կարողանում օգտագործել իր պահուստների գրեթե կեսը՝ մոտ 300 մլրդ դոլար։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար