Կապանում ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է Գևորգ Փարսյանը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10-ով Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են ՆԳՆ-ն հերքել է Սևանի գործող համայնքապետի նախընտրական շտաբի պետին բերման ենթարկելու մասին լուրը․Pastinfo.am Տավուշում բախվել են «ԳԱԶ 2410»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա վիրավոր․ Shamshyan.com Սպիտակում ընտրողները չեն գտել իրենց անունները ընտրացուցակներում․ դիտորդներն այլ խախտումներ ևս արձանագրել են․ azatutyun.am «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը․ Գոհար Մելոյան 2018 թվից Հայաստանում ճնշումներ չեն եղել և չեն էլ լինելու. Շիրակի մարզպետը՝ ընդդիմադիր թեկնածուին Մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է արել, աշխատավարձերն էլ բարձրացրել են․ «Անկախ դիտորդ» Խախտումներ չեն եղել, բայց ընտրողների վրա ճնշումներ են գործադրվել. ընդդիմադիր թեկնածու
Ավելին Ներքին 1 ամիս առաջ - 15:54 15-10-2026

«Գեղամ Գրիգորյանը հրաշալի երգիչ էր ու իմ լավ բարեկամը». Պլասիդո Դոմինգոն Երեւանում է

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում hոկտեմբերի 16-ին տենոր, համաշխարհային օպերային արվեստի լեգենդ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված յուրահատուկ համերգ-հանդիպում է լինելու նրա ընտանիքի անդամների եւ ընկերների մասնակցությամբ:

Այդ առիթով այս գիշեր Երեւան է ժամանել առաջատար օպերային բեմերի աստղ Պլասիդո Դոմինգոն, որը Գրիգորյանի ընկերն է եղել: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժպիտով նշել է, որ գիշերը շատ քիչ է քնել, ինչի պատճառով ձայնը դեռ այդքան էլ լավ վիճակում չէ, սակայն հավաստիացրել է, որ համերգին լիովին պատրաստ կլինի:

Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ մեր օրերի ամենաճանաչված օպերային երգչուհիներից Հասմիկ Գրիգորյանը, նրան լրացրել է. «Շատ երիտասարդներ կերազեին ունենալ այն ձայնն ու կատարողական արվեստը, որին Դուք եք տիրապետում»:
Պլասիդո Դոմինգոն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում: Նշում է՝ մեր երկրի հետ կապված միայն լավ հիշողություններ ունի եւ այստեղ հաճելի ժամանակ է անցկացրել:

«Գեղամ Գրիգորյանը հրաշալի երգիչ էր ու իմ լավ բարեկամը: Նա աշխարհի շատ հայտնի բեմերում է հանդես եկել՝ «Մետրոպոլիտեն»-ում, «Լա Սկալա»-ում, «Մարիինյան թատրոնում: Իսկ երբ ես էի ելույթ ունենում «Աիդա»-ում, նա դիրիժորն էր»,- պատմել է իսպանացի օպերային երգիչը:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Պլասիդո Դոմինգոյին է հանձնել թատրոնի անվանական հուշամեդալը:

«Շնորհակալ ենք, որ բեմ եք բարձրանալու մեր տաղանդավոր երիտասարդների հետ:

Մեկ հուշամեդալ էլ Հասմիկի համար ունենք: Անկախ նրանից, թե որտեղ է գտնվում, նա միշտ մեր թատրոնի կողքին է ու հետաքրքրվում է, թե երիտասարդներն ինչ խորհրդի կարիք ունեն»,- ասել է դիրիժորը:

Դուրգարյանը նաեւ ընդգծել է, որ հենց Գեղամ Գրիգորյանի օրոք է թատրոնում ստեղծվել այն խումբը, որը դրսեւորվելու մեծ հնարավորություններ է տվել երիտասարդներին։

Նրանցից շատերն այսօր արդեն մեծ ճանաչում ունեն եւ հանդես են գալիս աշխարհի առաջատար բեմերում։

«Գեղամ Գրիգորյանի կարիերայի լավագույն տարիներն անցել են Խորհրդային Միությունում, երբ արտիստները հնարավորություններ չունեին ելույթ ունենալ արտերկրում:

Անցնելով այդ դժվարությունների միջով՝ նա երիտասարդների համար նոր դռներ բացեց: Համերգից հետո ակնկալում ենք Գեղամ Գրիգորյանի անվան միջազգային մրցույթ կամ օպերային փառատոն անցկացնել. թող ընտանիքը որոշի: Նա նաեւ թատրոնի ակադեմիայի հիմքն է դրել, որն ակնկալում ենք նրա անունով կոչել»,- ավելացրել է Օպերային թատրոնի
տնօրենը:

bravo.am

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
11:30 Տիգրան Արզաքանցյանը գնացել է Մերգելյան ինստիտուտ, իսկ նրա կոնյակները՝ Հարկադիր
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:00 Ուտելու նուրբ արվեստը. 899 մլն դրամը դարձել է 1 մլրդ 847 մլն դրամ
19:35 Այսօր, ինչպես 106 տարի առաջ, Ադրբեջանին վերապահված է հայկական ու վրացական պետականությունների չեզոքացման դերակատարությունը. Հայկ Դեմոյան
15:38 Ուկրաինան պատրաստ է դադարեցնել կրակը ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով. Զելենսկի
19:46 «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը․ Գոհար Մելոյան
13:11 Զելենսկին քննադատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Թրամփի դիրքորոշումը
09:38 Ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. Նիկոլ Փաշինյան