Ներքին 39 րոպե առաջ - 17:47 14-10-2026

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Իրանի փոխդեսպանին

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիին։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ԻԻՀ քաղաքացիների իրավունքների իրացմանը, պահման պայմաններին, ազատ արձակման գործընթացների կազմակերպմանն առնչվող հարցերը։

Քրեակատարողական ծառայության պետն ընդգծել է, որ իր ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում են իրանցի ազատազրկված անձանց խնդիրներն ու կարիքները՝ նշելով, որ նրանց համար կազմվել է առանձին ճաշացանկ՝ հաշվի առնելով ազգային և կրոնական առանձնահատկությունները, ձեռք են բերվել թարգմանչական սարքեր անմիջական հաղորդակցությունն առավել դյուրին դարձնելու նպատակով։

Ծովինար Թադևոսյանը նաև նշել է, որ Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ որոշ քրեակատարողական հիմնարկներում իրանցի ազատազրկված անձանց հետ աշխատանքներում ներգրավվել է պարսկերենի իմացությամբ հոգեբան՝ հոգեբանական և կենցաղային հարցերում աջակցություն ցուցաբերելու համար։

Նշվել է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։

Փոխդեսպանը բարձր է գնահատել ազատազրկված անձանց արտահանձնման գործընթացի կազմակերպումը, ինչպես նաև նրանց պատժի կրման պայմանների, հաղորդակցության, արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման բարելավմանն ուղղված աշխատանքները։

Հանդիպումն ավարտվել է ոլորտային համագործակցության ընդլայնման և քննարկված հարցերի շուրջ հետագա աշխատանքները շարունակելու պատրաստակամությամբ։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
20:04 Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը