Ներքին 4 տարի առաջ - 19:30 31-08-2022

ԶՈՒ ԳՇ պետը ընդունել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանին և ռազմական կցորդին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 31-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Չիփ Լեյթինենին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Չիփ Լեյթինենը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմաբժշկության, խաղաղապահության ու ռազմական կրթության ոլորտներում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանն առնչվող հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Չիփ Լեյթինենի և Գրեգորի Փայփսի խնդրանքով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և վերջին զարգացումները հայ-ադրբեջանական սահմանագոտում, Լաչինի միջանցքում և Արցախում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը