Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 20:55 10-08-2021

Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիզեր Բերգիին, Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) իրավապահ մարմինների ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին, քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության շրջանակներում իրականացվող ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող միջոցառումներին ու ծրագրերին: Քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես` կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության առանձնահատկությունները: Հաշվի առնելով հիշյալ բնագավառում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հարուստ փորձը` կարևորվել է այդ կառույցի ներկայացուցիչների օժանդակությամբ քննիչների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, հատկապես պրակտիկ փորձի և կոնկրետ քրեական գործերի քննության հաջողված դեպքերի ներկայացմամբ:

Կողմերը դիտարկել են քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով ժամանակակից մասնագիտական մեթոդիկաների ներդրման և դրանց գործարկման համար պատասխանատու մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Բացի դրանից՝ անդրադարձ է կատարվել համապարփակ, բազմաբաղադրիչ քննության իրականացման առանձնահատկություններին` այդ համատեքստում կարևորելով քննչական, օպերատիվ և փորձագիտական աշխատանքների մեկտեղման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը կշարունակվեն ավելի մեծ արդյունավետությամբ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը