copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:58 23-06-2021

Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդին կանչել են Ռուսաստանի ՊՆ

Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդին կանչել են Ռուսաստանի պաշտպանության նախարարություն այն բանից հետո, երբ բրիտանական ռազմանավը խախտել է Ռուսաստանի պետական ​​սահմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ հայտարարությանը:

«Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ականակրի կողմից Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանի խախտման կապակցությամբ Մոսկվայում Բրիտանիայի դեսպանությանն առընթեր պաշտպանության հարցերով կցորդը կանչվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն»,- ասված է հայտարարության մեջ: