Ներքին 2 տարի առաջ - 17:30 13-08-2024

Եթե ընտրության հարց է՝ թող երեխաս ապրի․ 20-ամյա ծննդկանի խոսքերը մահից առաջ

Օգոստոսի 7-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում հղի կին է մահացել։ Oragir.News-ին հայտնի դարձավ, որ մահացածը Տավուշի մարզի Զորական գյուղի 20-ամյա բնակիչ Մարինե Պողոսյանն է։

Oragir.News-ի հետ զրույցում Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը նշեց, որ մահացածը շատ համեստ ու խելացի աղջիկ է եղել։

«Մարինեն մեր մոտ գնացել ա դասի, ավարտել ա 12-րդ դասարանը։ Հենց հիմա էլ իրանց ավարտականից նկարներ կան իմ սեղանին․շատ լավ հիշում ենք։ Շատ խելոք, համեստ, օրինակելի երեխա էր։ Հետո ամուսնացել ա Վարդենիս՝ Փոքր Մասրիկ գյուղ։ Իրանք ընդանրապես լավ էին իրար հետ։ Էս ընթացքում ոչ մի բողոք, ոչ մի խնդիր չի եղել։ Նորմալ, հարմարված ապրել են։ Հղիացել , ինչ-որ խնդիրներ ա էղել, տեղափոխել են Երևան, կեսարյան են արել»,- ասաց Զովականի վարչական ղեկավարը։

Մարտիրոսյանի խոսքով՝ նորածնին կեսարյան հատում անելով կարողացել են փրկել․ մայրն է ցանկացել, որ երեխան փրկվի։
«Ասել են, որ խնդիրներ ա ունեցել, հետո ինչ-որ հարց ա էղել էրեխուն հեռացնեն,որ ինքը փրկվեր։Ինքը ոնց որ չի համաձայնվել, ասել ա «իմ էրեխեն պիտի ծնվի»։ Ինքն էլ մտածել ա ժառանգ ունենա՝ ինքն էլ կփրկվի, էրեխեն էլ։Ու ռիսկի է դիմել ու էս դեպքը եղել ա։ Էրեխուն կեսարյանով փրկել են, հիմա բժիշկների հսկողություն տակ ա։ Մենք որ հարցուփորձ արեցինք, ասեցին ՝ էրեխու կյանքին վտանգ չի սպառնում։ Ուղղակի հսկողություն ա պետք, դե ժամանակից շուտ ա ծնվել։ Մարինեի առաջին երեխան ա։ Երեխան դեռ հիվանդանոցում ՝աղջիկ ա»,- նշեց նա։

Ըստ վարչական ղեկավարի՝ ինքն անձամբ գնացել է Փոքր Մասրիկ և մասնակցել է հուղարկավորությանը։
«Հուղարկավորությունը տեղի է ունեցել 4 օր առաջ։ Իրանց մեջ ոչ մի խոսակցություն չի էղել։ Մարդիկ խոսում են՝ էս մի բժիշկը սենց արեց, էն մի բժիշկը նենց արեց։ Շատ դժվար ա համակերպվել էդ մտքի հետ 20-21 տարեկան էրեխա, բնականաբար մի մեղավոր պիտի փնտրեն։

Մենք ուզում էինք բերեինք մեր մոտ հուղարկավորեինք։ Ամուսինն ասեց՝ թողեք իմ մոտ մնա։ Ես ստեղ եմ ապրում, իմ կինն ա։ Իմ էրեխուն ես պահելու եմ, մեծացնեմ։ Գերեզմանը թող մոտ լինի։ Ամուսինն անտանելի վիճակում էր, ջահել տղա ա, երևի իրանից մի 3-4 տարով ա մեծ»,-եզրափակեց Զորականի վարչական ղեկավարը։


Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը